ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Խոնարհում և խնկարկում․ Պետոից մինչև Ալբերտ

Խոնարհում և խնկարկում․ Պետոից մինչև Ալբերտ
03.02.2021 | 17:42

Փետրվարի 5-ին լրանում է ժամկետային զինծառայող Ալբերտ Գագիկի Ստեփանյանի զոհվելու 40-րդ օրը։ Փետրվարի 5-ին, ժամը 13-00-ին, Պռոշյան համայնքի զոհվածների պանթեոնում տեղի կունենա «Հերոսներն անմահ են» խորագրով խոնարհման և խնկարկման օր՝ նվիրված Պռոշյանի քաջարի նվիրյալներին, մարտիրոսված բոլոր տղաներին` Պետոյից մինչև Ալբերտ (1990֊2020թթ):

Ողջույնի խոսքով հանդես կգա «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը, ծափերի ներքո տեղի կունենա 38 մարտիրոսված հերոսների անվանականչ։ Ելույթ կունենան ազատամարտիկ, ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը, զոհված զինվոր Նարեկ Մարգարյանի մայրը, «Հրադադար․ մարդկային կորստի ցավ» ՀԿ-ի նախագահ Աղուն Ղուկասյանը։ Կհնչի 2020 թվականի գոյամարտում զոհված սպա Խաչատուր Բալասանյանի 11-ամյա որդու՝ Արման Բալասանյանը ասմունքը։ Միջոցառումը կշարունակվի 2020-ի դեկտեմբերի 27-ին թշնամու զոհ դարձած Ալբերտ Ստեփանյանի օջախում։
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» կազմակերպությունը գործում է 2013-ի հոկտեմբերի 7-ից, լայն գործունեություն է ծավալում «Ազգ- Բանակ- Հասարակություն» ծրագրերով, հայրենաճանաչության միջոցառումերով հանդես է գալիս հանրապետության գրեթե բոլոր մարզերի, համայնքների դպրոցներում, լինում է զորամասերում, օրը կիսում զինվորի հետ։ Իրականացնում է հերոսների մեծարման միջոցառումներ, զբաղվում նրանց ընտանիքների առաջ ծագած խնդիրների կարգավորմամբ:

Դիտվել է՝ 12026

Մեկնաբանություններ